Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ

Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Ծնունդդ շնորհավոր, Հերոս…

Հերոսների վերաբերյալ մեր պատկերացումները տարբեր են. մարդկանց մի խումբ հերոս է համարում աշխարհահռչակ գիտնականին, որն իր հայտնագործություններով իրական հեղափոխություն է արել գիտության մեջ։

Մեկ այլ խումբ «հերոս» է հռչակում և պաշտամունքի առարկա է դարձնում ահաբեկիչներին, որոնք թշնամուն փնտրում են իրենց շարքերում, մեր մեջ։ Այդ ահաբեկիչները գործում են զենքով և առանց զենքի։ Նրանք սպանում են ոստիկաններ, պատանդառում քաղաքացիական անձանց, բժիշկներին։

Մեր ժամանակների «հերոսները» չունեն իդեալներ, սկզբունքներ, արժեքներ, և պատրաստ են իրենց անձնական և խմբային շահերի իրացման համար օգտագործել իրական հերոսներին, նրանց նկարները ձեռքերում պահած ինքնագովազդվել կեղծ պապերի միջոցով։

Իսկ իրական հերոսները ննջում են, իսկ նրանց խռովված հոգիները զայրույթով բարձունքից հետևում են իրենց երիտասարդ կյանքի գնով հաստատված խաղաղության մեջ օրեցօր խորացող այլասերմանն ու կեղծիքին։

Ծնունդդ շնորհավոր, հերո՛ս։

Կներես մեզ, եղբայր։ Շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ …

Բայց հանկարծ չմտածես, չնեղվես ու չկասկածես։

Սա ժամանակավոր է, շատ շուտ ավարտվելու է և մենք ունենալու ենք ուժեղ պետություն, կուռ և միասնական ժողովուրդ։

Քո և քո ընկերների կողմից մեզ թողած լուռ պատգամը ընկալվել ու հասկացվել է։

Հանգչիր խաղաղությամբ, հերոս …

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում