Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Վերջին երկու տարվա ընթացքում Գեյթսն առաջին անգամ է առաջ անցնում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, ում կարողությունը հասնում է 109 միլիարդ դոլարի: Ինչ վերաբերում է Գեյթսին, ապա նրա կարողությունը հասնում է 110 միլիարդի:

Փորձագետները կարծում են, որ Microsoft-ի հիմնադիրն իր մրցակցից առաջ է անցել Պենտագոնի հետ կնքած 10-ամյա պայմանագրի շնորհիվ: Այս պայմանագրին հավակնում էր Amazon-ը, որի բաժնետոմսերը պարտությունից հետո էժանացել են 2 տոկոսով: Սրան զուգահեռ Microsoft-ի բաժնետոմսերը թանկացել են 4 տոկոսով:

Ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բերնար Առնոն՝ 103 միլիարդ դոլար կարողությունով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում