Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային թռիչքով մեկնեցին իտալական Պալերմո քաղաք, որտեղ կանցկացվի ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստ։
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
Հարձակվողներ
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)
Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, ով, նոյեմբերի 15-ին կայացած Հայաստան-Հունաստան խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է և չի կարող մասնակցել Իտալիա-Հայաստան հանդիպմանը։ Անձնական հարցերի հետ կապված՝ հավաքականի հետ Իտալիա չի մեկնել նաև Ռոման Բերեզովսկին, ով արդեն վերադարձել է Ռուսաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում