Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա

Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Թուրքիա հաջորդ տարվա հունվարի սկզբին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Նախագահները հանդիպում կունենան «Թուրքական հոսքի» վրա աշխատանքներն ավարտելու կապակցությամբ, նրանք կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում