AM | RU
USD
EUR
RUB

Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ, որն ուղղվելու է «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

Այս որոշումից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ է կառավարությունը նոր վարկ վերցնում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ ՀՀ կառավարությունը փողի խնդիր չունի, այլ ունի այդ փողն արդյունավետ ծախսելու խնդիր:

Այսինքն՝ պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնելու փոխարեն կառավարությունը ցանկացած խնդիրը լուծում է նոր պարտքեր ներգրավելով։

Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։
Տնտեսագետի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է Կառավարությունը նոր վարկ վերցնում, եթե չի կարողանում իր ունեցած գումարը ծախսել։

«Մենք ունենք հարկային եկամուտների ավելացում, բացի այդ, ընթացիկ տարում բյուջեն թերակատարվել է գրեթե բոլոր ծախսային հոդվածներով, ենթադրվում է, որ որոշակի ազատ ֆինանսական ռեսուրսներ պետք է բյուջեն ունենար։ Այս դեպքում մի փոքր անհասկանալի է Կառավարության՝ ՎԶԵԲ-ից վարկ վերցնելու որոշումը, ընդ որում՝ այն վերցնում են բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար»,- ասում է Կառլեն Խաչտարյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ պետական բյուջեի կապիտալ ծախսերը մոտ 70 տոկոսով թերակատարված են, իսկ դա միանշանակ խնդիրներ կառաջացնի տնտեսության համար. «Անհնար է, որ տարին փակենք լիարժեք ցուցանիշներով»։

Կառլեն Խաչատրյանը նշում է՝ եթե 2020թ-ին ծախսային քաղաքականության առումով արմատական փոփոխություններ չեն նախատեսվում, ապա այս դեպքում ևս անհասկանալի է նոր վարկերի ներգրավումը։

«Թեև 2020 թվականի բյուջեով ծախսերն ու եկամուտները 2019 թ-ի համեմատ մի քանի հարյուր միլիարդ դրամով ավելի են, սակայն այս տարի խնայած միջոցներ պետք է ունենանք, քանի որ պաշտոնական հայտարարությունների համաձայն, ստվերի դեմ պայքարի և հարկային կոշտ վարչարարության միջոցով հավելյալ հարկային եկամուտներ են ապահովել պետական բյուջե։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ՎԶԵԲ-ից հավելյալ ֆինանսական ռեսուրսներ խնդրում»,- ասում է տնտեսագետը։

Անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեին, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե այն հեղափոխական բյուջե է, Կառլեն Խաչատրյան նշում է, որ երբ վերլուծում են հաջորդ տարվա բյուջեով նախանշված թվերը, կառուցվածքը, ծախսային ուղղությունների համամասնությունը, տեսնում են, որ այն ամենևին էլ հեղափոխական չէ, նախորդ տարիների բյուջեների համեմատ էական փոփոխություններ չկան։

«Այսինքն, վստահ կարող ենք ասել, որ 2020 թ-ի բյուջեն 2019-ի, 2018-ի, 2017-ի բյուջեների տրամաբանական շարունակությունն է»,- ընդգծում է նա։

Թեև թոշակների, պետական ծառայողների աշխատավարձի մոտ 10 տոկոսի բարձրացում է նախատեսվում, բայց, ըստ Կառլեն Խաչատրյանի, այնպես չէր, որ վերջին 10 տարվա ընթացքում թոշակ կամ աշխատավարձ չէր բարձրացել։

«Դա նշանակում է, որ բնականոն դինամիկա է։ Իհարկե լավ է, որ դրանք բարձրանում են, բայց երբ խոսում ենք հեղափոխության իրողության մասին, հեղափոխությունն այդ կարգի փոփոխություններ չպետք է ենթադրի։ Եթե խոսում ենք 2050 թ-ին 15 անգամ ավելի մեծ ՀՆԱ ունենալու մասին, ապա հասկանում ենք, որ այդ աճի նախադրյալներն այսօրվանից պետք է ստեղծենք։ Եթե 2019 թ-ի բյուջեն ներկայացնելիս ինչ-որ տեղ հասկանում էինք, որ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարությունն ընդամենը մի քանի ամիս է, ինչ գործում է և կտրուկ արմատական փոփոխություններ ակնկալելը ճիշտ չէր լինի, հետևաբար, այդ բյուջեի նախագծին ըմբռնումով էինք մոտենում, ապա 2020 թվականի բյուջեի դեպքում այդ պնդումը չենք կարող անել, թե նոր է ձևավորվել կառավարությունը, ժամանակ է պետք և այլն, և այլն։ Իմ խորին համոզմամբ, 1,5 տարին բավարար ժամանակ էր՝ թե բյուջետային քաղաքականությունը վերանայելու, թե տնտեսությունում որոշակի միտումներ ստեղծելու համար, որը, ցավոք սրտի, դեռևս տեսանելի չէ»,- նշում է Կառլեն Խաչատրյանը։

Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսք լինել չի՞ կարող, տնտեսագետը նկատում է, որ չեն կարող հերքել՝ ստվերի դեմ որոշակի պայքար կա, կոշտ վարչարարության միջոցով ապահովում է եկամուտների աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատած ԱՊՀ երկրների հետ այնքան էլ վատ չէ, բայց տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար դրանք բավարար չեն։

«Տնտեսական հեղափոխության տակ մենք հասկանում ենք՝ տնտեսությունը զարգացման որակապես նոր հարթություն տեղափոխել։ Սա ենթադրում է՝ աշխատանքի արտադրողականության բարձրացում, որը խայտառակ ցածր է մեր երկրում, սոցիալական որոշակի երաշխիքների տրամադրում, պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանք և այլն։ Իսկ եթե ընթացիկ տարում կապիտալ ծախսերը մոտ 70 տոկոսով թերակատարվել են, սա խոսում է պետական ապարատում ծրագրերի բացակայության մասին, որոնց համար ի սկզբանե բյուջեով գումարներ են նախատեսված եղել, կամ էլ այդ ծրագրերը կան, բայց չկան կարող, ունակ ուժեր, որ դրանք կյանքի կոչեն։ Տնտեսական հեղափոխության համար նաև պետք էր պետական ապարատի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, որն, ըստ էության, չի արվել»,- նշում է Կառլեն Խաչատրյանը։

Նա նաև ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ կառավարությունը որոշ նախարարությունների միավորման, լուծարման ճանապարհով փորձում է փոխել պետական կառավարման կառուցվածքը՝ հիմքում դնելով անհարկի ուճացված ծախսերի կրճատման անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ըստ տնտեսագետի, դրանից հետո ականատես են լինում, թե ինչպես են պարբերաբար վարչապետի աշխատակազմի աշխատողների թվաքանակն ավելացնում։

«Ինչքան էլ պնդեն, թե տնտեսական հեղափոխությունը ՀՀ քաղաքացին պետք է իրականացնի, դա այդքան էլ արդար մոտեցում չի, քանի որ տնտեսական հեղափոխության հիմքերի ստեղծողը իշխանությունն է»,- ընդգծում է Կառլեն Խաչատրյանը։

Լրահոս
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan