AM | RU
USD
EUR
RUB

Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

- Պարոն Բալայան, ո՞րն եք համարում դատական իշխանության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն այսօր։

- Իմ կարծիքով՝ ներկայումս կարևորագույն երկու խնդիր կա՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը և դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը։ Այս երկու խնդիրները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ:

- Տրամաբանական է, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար ազդել արդար դատաքննության վրա, նկատի ունեմ՝ քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու հանգամանքը, ինչու չէ նաեւ դատական ակտերի որակը։ Նախ՝ որն եք համարում պատճառը` գործե՞րն են շատ, թե՞ աշխատանքների կազմակերպման կառուցակարգերը պետք է վերանայվեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծանրաբեռնվածության թոթափումը։

- Դատարանների գերծանրաբեռնվածությունը ունի մի քանի պատճառ: Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան: Դրա արդյունքում քաղաքացիական և քրեական մասնագիտացում ունեցող դատավորները բաշխվեցին առանձին նստավայրերում, ինչն, ըստ էության, նպաստեց դատարանի բնականոն աշխատանքի կազմալուծմանը, հետևաբար ազդեց նաև գործերի քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու վրա: Բերեմ պարզ օրինակ՝ նախկինում Երևան քաղաքի 7 դատարաններում աշխատում էր 25 քրեական մասնագիտացում ունեցող դատավոր, ներկայումս քրեական գործեր քննող դատավորները տեղաբաշխվել են երեք նստավայրում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նիստերի դահլիճների բացակայության, դրանք ավելի պակաս են, քան դատավորների քանակը,խցերի գերծանրաբեռնվածության։ Կալանավորված անձանց հաճախ պահում են ավտոմեքենաների մեջ՝ կապված նրանց քանակի, տարիքի, սեռի, միևնույն գործով անցնելու հետ, խցերը չեն բավարարում: Դատարանի շենքերը նախատեսված չեն այդ քանակի կալանավորական գործեր քննելու համար, կալանքի տակ գտնվող անձինք նիստերի դահլիճ են բերվում դատավորների աշխատասենյակների միջանցքով կամ դատարանում առկա բաց գոտիներով՝ քաղաքացիների միջով: Միևնույն ժամանակ այն դատարանները, որոնք նախատեսված էին նաև կալանավորական գործեր քննելու համար ուղղակի չեն օգտագործվում այդ նպատակով:

Պետք է նշել նաև, որ անցած տարիների համեմատ ավելացել են, թե քրեական գործերի քանակը և թե այն բողոքների քանակը, որոնք բերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների կամ անգործության դեմ: Դատավորների թվի ավելացում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք 13-14 դատավորով 25-ի փոխարեն, քանի որ քրեական մասնագիտացում ունեցող 3 դատավորի տեղ թափուր է, 3 դատավոր գործուղված է մարզեր, 1 դատավորի լիազորությունները կասեցվել են, 1 դատավոր գործեր չի ստանում, քանի որ տարիքը լրանալու կապակցությամբ պետք է անցնի թոշակի, 2 դատավորի գործեր չեն մակագրվում այլ հիմնավորումներով, իսկ 2 այլ դատավորներից մեկը ԲԴԽ-ի անդամ է, իսկ մյուսը՝ դատարանի նախագահը, ուստի նրանց այլ ծանրաբեռնվածության պատճառով վերջիններիս բաշխվող գործերի քանակը ավելի պակաս է, քան մեկ դատավորին հանձնվող գործերի քանակը:

Երևան քաղաքի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում ներկայումս ամենաքիչը 800 գործ կա, դատավորներ կան, որոնց վարույթում 1800-ից ավելի գործեր են քննվում:

Այս հանգամանքները ուղղակի չեն կարող բացասաբար չանդրադառնալ, թե կայացված դատական ակտի որակի, և թե գործի քննության ողջամիտ ժամկետների վրա: Կարծում եմ, դատավորների քանակի շեշտակի ավելացումը և շենքային պայմանների բարելավումը այս պահին առաջնահերթություն է գերծանրաբեռնվածությունը թոթափելու և դրա վտանգավոր հետևանքները վերացնելու համար:

- Կառավարությունը մշակել է դատաիրավական բարեփոխումների փաթեթ, որին ենթադրում եմ ծանոթ եք։ Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է օգտակար լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

- Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում դատաիրավական բարեփոխումներին, սակայն պետք է նշեմ, որ համաձայն չեմ դատավորին նյութական և դատավարական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու չափազանց պարզեցված ընթացակարգի և հնարավորության հետ: Իմ կողմից նշած՝ դատավորների ծանրաբեռնվածության պատճառները անվերապահորեն բերելու են սխալների, որոնք կարող են առիթ հանդիսանալ այդ հիմքով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և այդ հանգամանքը կարող է որպես մահակ օգտագործվել անցանկալի դատավորներից ազատվելու համար:

-Ինչպես 1990-ականների սկզբներին, 2000-ականների սկզբներին, այնպես էլ 2020-ի նախաշեմին՝ ունենք խնդիր դատական իշխանության անկախության աստիճանը բարձրացնելու, հասարակության վերաբերմունքը փոխելու առումով։ Նախ` որն եք համարում պատճառը եւ ինքներդ ունե՞ք Ձեր բանաձեւը, առաջարկը՝ ինչ անել, որպեսզի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն հանրային կարծիքը, այլ նաեւ իշխանության մյուս ճյուղերի վերաբերմունք առ դատական համակարգ։

- Այս պարագայում թվականները կապ չունեն: Դատական իշխանության անկախությունը, գրեթե բոլոր ժամանակներում, կախված է մեծամասամբ հենց դատավորներից: Եթե իշխանությունները տարիներով նույնիսկ ակնարկ չանեն այս կամ այն գործի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, երբևէ չհիշատակեն դատական իշխանությունը, սակայն դատավորն ինքը փնտրի այդ տրամադրությունները և, ըստ այդմ, դատական ակտ կայացնի, ապա նման պարագայում էական չէ, թե այդ երկրում ինչ աստիճանի է ապահովված դատական անկախությունը: Այնպես, որ դատական իշխանության անկախության աստիճանը, մեծամասամբ, կախված է, առաջին հերթին՝ հենց դատավորներից: Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա այն ուղղակի կախված է վերոհիշյալ հանգամանքներից, բացի այդ էլ՝ այն սուբյեկտիվ է, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության ողջ զանգվածի կարծիքը, ոչ թե միայն շահագրգիռ զանգվածինը, ով այս կամ այն կերպ առնչություն է ունեցել դատական իշխանության հետ և դժգոհ է մնացել դրանից: Կոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը և առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին:

- Ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի դատավորը՝ միայն տեսական գիտելիքները բավարա՞ր են արդարադատություն իրականացնելու համար, եւ, այս առումով, ինչպե՞ս եք վերաբերվում դատավորի համար նախատեսված տարիքային շեմը մինչեւ 25 տարեկան նվազեցնելու վերաբերյալ գործադիրի ներկայացրած առաջարկին։

- Բնականաբար միայն տեսական գիտելիքները չեն կարող բավարար լինել արդարադատություն իրականացնելու համար, անհրաժեշտ են արդարամտությունը, խիզախությունը, դահլիճը կառավարելու ունակությունը, կենսափորձը, անաչառությունը, դրանք պետք է համադրվեն տեսական գիտելիքների հետ: Ինչ վերաբերում է տարիքային շեմի նվազեցմանը, ապա նշեմ, որ լիովին համամիտ եմ իմ գործընկեր Արշակ Վարդանյանի տեսակետի հետ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորի տարիքային շեմը չպետք է պակաս լինի 35-ից, թեև ինքս դատավոր եմ դարձել 26 տարեկանում:

- Պարոն Բալայան, Դուք միակ դատավորն եք, ով մայիսի 20-ին փորձեց մուտք գործել դատարան եւ կատարել դատավորի իր գործառույթները, թեեւ գործադիր իշխանությունը որոշել էր արգելափակել դատարանի մուտքերը։ Հայտնի է, որ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել դատավորի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ մտադի՞ր եք հետամուտ լինել Ձեր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։

- Հավաստիացնում եմ, որ միակ դատավորը չեմ, ով այդ օրը փորձել է մուտք գործել դատարան իր պարտականությունները կատարելու նպատակով, շատերին հաջողվել է դա, ուղղակի տեսախցիկները իմ անհաջող փորձն են ֆիքսել: Իմ մուտքը դատարան խոչընդոտելու կապակցությամբ ես իրավապահ մարմիններին հաղորդում չեմ ներկայացրել: Չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանի կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու և դրա բողոքարկման գործընթացները, քանի որ չեմ ուզում դրանց գնահատական տալ որոշակի օբյեկտիվ պատճառներով:

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan