AM | RU
USD
EUR
RUB

Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am1996 թվականի հունվարին ես դիմում էի գրել, ասում էի՝ ես գնում եմ։ Ես այն ժամանակ պահանջեցի չորս մարդու հեռացում պետական համակարգից։ «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնից ազատման դիմում գրելու, ինչպես նաև իր կառավարության ուժային բլոկի հետ ունեցած հակասությունների մասին։

«Ո՞րն էր իմ պրոբլեմը, օրինակ կարո՞ղ է պատահի ես Վանո Սիրադեղյանին չեմ սիրում, հրաշալի գրող։ Ի սկզբանե, երբ ներքին գործերում պետք էր կարգ ու կանոն հաստատել, հրաշալի լուծեց այդ հարցը։ Եղբայր, բայց նա չէր հասկանում, որ ուժեղ НВД-ն ինձ խանգարում է, կառավարության ռեֆորմներին, մենք ցրում ենք տնտեսությունը։ Գալիս էր կառավարություն, ասում էր սպեկուլյացիայով մարդ եմ բռնել՝ էժան առել, թանկով ծախել է։ Ասում եմ՝ սա շուկայական տնտեսության իմաստն է ընկեր, բա ինչո՞ւ, ասում է իմաստն այն է, որ հարյուր դոլարով գնել է հազարով վաճառե՞լ, այ բալամ, ասում եմ՝ կամաց-կամաց այդ մարժան՝ շահութաբերության, կիջնի։ Բա դուք ո՞նց եք ուզում, մենք ստեղծում ենք սեփականատերերի շերտ։ Կամ Վանո Սիրադեղյանն ասում էր՝ ես ստեղծել եմ մարզային ոստիկանություն։ Լսե՛ք, ոստիկանությունը, հիմա էլ համոզված եմ այդ խոսքերիս ճշմարտացիության մեջ, մեզ պետք է, որ հասարակական կարգ պահի, ոստիկանությունն ինչո՞ւ է քննություն տանում, ինչո՞ւ է նախաքննություն տանում։ Այսինքն՝ չի կարող պատահել, եթե դուք որևէ հանցանք կամ զանցանք եք կատարել, ձեզ մի տեղ տանեն, այդ մի տեղում ձեզ քննեն, այդ մի տեղում ձեզ գործ ներկայացնեն, վերջում էլ բանտերն էլ պատկանում էին այն ժամանակ ներքին գործերի նախարարությանը, ոչ թե արդարադատության նախարարությանը, որովհետև ցանկացած հանցագործի ասում էին՝ մեկ է գալու ես մեզ մոտ բանտ նստես, բանտում քո հարցերը կլուծենք, ամբողջ մեղքը վերցրու քո վրա։ Ես չէի կարող չբախվել այդ պրոբլեմներին», - ասել է Հրանտ Բագրատյանը։

Շարունակելով՝ Բագրատյանը պատմել է, որ տարբեր տարաձայնություններ է ունեցել նաև իր կաբինետի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։

«Կամ բանակի կենտրոնացվածությունը. հազար ու մի խոսակցություն է եղել Վազգեն Սարգսյանի հետ. որ ստեղծում եք, երկրապահը ինչի՞ եք ստեղծում։ Լավ ասենք, ստեղծում եք, բայց հետո անընդհատ բան ես պահանջելու՝ սրան սա՛ տվեք, սա՛ տվեք, սա՛ տվեք։ Լսե՛ք, ինչքան բարձրացնենք ձեր աշխատավարձը, մյուսների հետ համեմատ իհարկե։ Կամ, եթե մարդն արյան ռիսկը վերցնում է անչափ լկտիությո՞ւն կարող է անել մյուսների համեմատ», - ասել է Բագրատյանը։

 

Լրահոս
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan