AM | RU
USD
EUR
RUB

Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020թ. հոկտեմբերի 10-ին (կամ՝ մինչև այդ) 10 մլն ծառ տնկել Հայաստանում։

Ամբիցիոզ ու ոգևորող նախաձեռնություն էր, բայց պարզվեց՝ փուչ։

2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է «Անտառպահպանական ծառայություններ»-ի վրա ծախսել 1.3 մլրդ դրամ կամ, մոտ 2.7 մլն դոլար (ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն հատկացվող միջոցներ, կետ 3.1.)։

Մեկ այլ տողով նախատեսվում է «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների» վրա ծախսել 413.8 մլն դրամ (կետ 3.6.):
Վերջին թվի հետ կապված՝ թեև նախարար Էրիկ Գրիգորյանն ասել էր, թե նախատեսված է 1 միլիոն դոլար, սակայն 413.8 մլն դրամն այսօրվա կուրսով կազմում է մոտ 871 հազար դոլար։

Նախ՝ համեմատության համար նշենք, որ անտառապահպանական և անտառների կառավարման ծառայությունների տողով 2018թ. հատկացվել էր 1 981.2 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 2046.4 մլն դրամ։

Հաշվի առնելով դասիչների ու տողերի որոշ փոփոխություններ, կարելի է տեսնել, որ ոլորտի ֆինանսական հատակցումների մեջ շեշտակի փոփոխություն չկա։ Այսինքն՝ 10 մլն ծառի թեման բառիս բուն իմաստով մոռացության է մատնվել։

Երկրորդ, Էրիկ Գրիգորյանը, խոսելով իբր 1 մլն դոլարի մասին, մոռացել է նշել, որ բյուջեի նախագծով նախատեսված 413.8 մլն դրամը ծրագրվում է ծախսել «150 հա վրա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների իրականացման»։

Եթե առաջնորդվենք նույն Էրիկ Գրիգորյանի հրապարակած ցուցանիշով, որ 1 հա-ի վրա տնկվում է մոտ 1000 ծառ, ապա 150 հեկտարը պայթի-տրաքի կազմում է 150 000 ծառ, ինչը նախօրոք հրապարակված ցուցանիշին զիջում է 66 անգամ։

ՀԳ. շատ հետաքրքիր է, որ երբ բյուջեի նախագծում դրված և շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած թվերը համադրում ենք, ստացվում է, որ մեկ ծառի ծառատունկն արժենում է մոտ 2750 դրամ կամ 5.8 դոլար։

Հետևաբար 10 մլն ծառի տունկը կարժենա 58 մլն դոլար, ինչը տասն անգամ ավելին է, քան անտառների կառավարմանը հատկացված ողջ գումարն է։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan