Դավիթ Տոնոյանը 10 օր արձակուրդում կլինի

Դավիթ Տոնոյանը 10 օր արձակուրդում կլինի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին արձակուրդ կտրամադրվի:

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:

2. Դավիթ Տոնոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում