Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը
19/11/2019 17:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կատարի Պետությունը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը, այս մասին հայտարարվել է Կատարի էմիրի դիվանում Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։
Նա նաև վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում