Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը
19/11/2019 18:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը:
Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Այսօր Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում