Հայաստանի համար գազը չի թանկանա մինչև գարուն. Փաշինյան

Հայաստանի համար գազը չի թանկանա մինչև գարուն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսական գազի գինը Հայաստանի համար մնում է անփոփոխ մինչև մյուս տարվա գարուն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Կարող եմ վստահեցնել, որ գազի գինը մինչև գարուն չի բարձրանա», – նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս մասին նա զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանք եկել են համաձայնության, որ գազի գինն այնպիսին պիտի լինի, որ հարված չհասցնի Հայաստանի տնտեսական աճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում