Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում

Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որով հայտնում է ՊՆ-ում մի քանի նշանակումների մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

-գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

– գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը

նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

– գնդապետ Վաչագան Վալերի Ներսեսյանը նշանակվել է

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում