Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի

Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ կառավարությունն ու ԱԺ սորոսական կազմն այս օրերին վերածվել է Ստամբուլյան կոնվենցիան գովերգող բութ գործիքի, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Ասում եմ՝ բութ գործիքի, քանի որ միայն բութ գործիքը կարող է չտեսնելու տալ կոնվենցիայի խնդրահարույց հատվածքները, բութ համառությամբ գովաբանել հանրային առողջությանն էական վնաս հասցնող հիմնարար փաստաթղթի վավերացումը», – ասաց Մալյանը:

Նա ընդգծեց, որ սորոսականները նաև աշխույժ գործունեություն են ծավալում ԿԳՄՍՆ-ում՝ որպես օրինակ բերելով մետրոյի հարակից տարածքում բեմադրված «Հուզանք ու Զանգ» ներկայացումը։

«Ձեր բոլորի փողերով բեմադրված եզությանն արդեն անդադարձ եղել է: Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ այդ անմակարդակությունը որևէ կապ չուներ մշակույթի կամ արվեստի հետ և հետապնդում էր մեկ նպատակ՝ լափել պետական միջոցներից հնարավորինս շատ գումար: Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Մենք տեղեկություն ունենք, որ այդ հակամաշակութային եզության համար գումար է դուրս գրվել նաև «Սորոսի» գրասենյակից: Եթե մեր տեղեկությունը հաստատվի, մենք կդիմենք իրավապահներին, քանի որ սա ոչ այլ ինչ է, քան գողություն պետական բյուջեից. արդեն իսկ ֆինանսավորված միջոցառման համար՝ կրկնաֆինանսավորում պետական փողերով», – ասաց Մալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում