Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Ermenihaber.am: Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման գաղափարին, գրում է ermenihaber-ը:

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ:

Հուշարձանի հիմքում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:

Բացման արարողությանը մասնակցել են հույն պաշտոնյաներ և պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ Նիկոլայի մատուռում մատուցված պատարագը: Այդ մատուռը տեղի հայ համայնքին է տրամադրվում ժամերգություններ կատարելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում