Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը

Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք անդամի է ձերբակալել, որոնք մոսկվաբնակներին իրենց շարքերն էին ներգրավում 2014 Սիրիայում մարտական գործողությունների մասնակցելու համար։

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ՌԴ ազգային գվարդիայի դաշնային ծառայության հետ համատեղ գործողությունների արդյունքում կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը։

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված անձինք 2014 թվականից ի վեր Մոսկվայի և Մոսկվայի մարզի բնակիչներին գրոհայինների շարքերն էին հավաքագրում՝ Սիրիայում ռազմական արշավներին մասնակցելու համար։

Ձերբակալված անձանց բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են Ռուսաստանի բանկի կեղծ դրամական միավորներ, կեղծ անձնագրեր, ինչպես նաև կապի միջոցներ, տեղեկության էլեկտրոնային կրիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում