AM | RU
USD
EUR
RUB

Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Փրկիչը

«Ժամանակների պատուհասն է այդ.

այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։

Շեքսպիր, «Արքա Լիր»

Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։

Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։

Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։

Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։

Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։

Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.

- Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։

- Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։

- Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։

- Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։

- Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։

- Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունանի օրինակը վկա)։

- Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանց, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։

- Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։

Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկինների հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։

Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։

Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։

Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։

Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:

Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan