«Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի»

«Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի»

«Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված՝ իշխանությունները հենց տեղում վարչական լծակներ են օգտագործում՝ փորձելով ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել, որպեսզի կարողանան համաձայնություն ձեռք բերել հանքի շահագործման հարցում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված հատկապես առանձնակի ակտիվություն են դրսևորում «տեղական» ղեկավարները, որոնց հանձնարարական է իջեցվել՝ բնակչության շրջանում «կոնսենսուս» ձևավորելու քայլեր ձեռնարկել։

Թերթի զրուցակիցը, ով տեղի բնակիչ է, նշել է, որ Ջերմուկում և շրջակա գյուղերում, այսինքն՝ այն հատվածում, որն անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման աշխարհագրական դիրքի հետ, «ջերմուկցիներն իրենց խաբված են զգում և այլևս չեն վստահում կառավարության գործողություններին ու խոստումներին, քանի որ ոչ մի կերպ բնակիչները չեն կարող ընդունել ու հասկանալ, թե ինչպես կարելի է հանքը շահագործել՝ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալով»։

Տեղեկություններ կան նաև, որ առաջիկայում Ամուլսարի ցույցերի նոր ալիք է բարձրանալու, որից անմասն չի մնա նաև մայրաքաղաքը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում