Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը

Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Բաքվի, Սումգայիթի Կիրովաբադի փախստականները կառավարության դիմաց են: Այսօր կառավարությունը որոշում կկայացնի՝ տրամադրել 112 փախստական ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հավաստագրեր և դուրս գալ հանրակացարաններից, թե ոչ:

Նրանք նշում են, որ չգիտեն, թե յուրաքանչյուր ընտանիքի որքան գումար է տրամադրվելու, բայց ընդհանուր գումարը կազմելու է 1 մլրդ 500 հազար դրամ:

«1-2 հոգանոց ընտանիքին պետք է մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ տան, 3-4 հոգանոց ընտանիքին՝ 2 սենյականոց և արդեն 5-6 հոգանոց ընտանիքին՝ երեք սենյականոց բնակարան: Եթե այսօր հաստատվի, ընդունվի որոշումը, մենք էլ գումարները կստանանք, կգնենք բնակարանները և կազատենք հանրակացարանները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ մտավախություն ունեն, որ որոշումը չի ընդունվի, քանի որ նախկինում իրենց բազմիցս են խաբել: «Ասել են՝ կտանք այդ սերտիֆիկատները, բայց չեն տվել»,- ասաց նա:

Մեկ այլ մասնակից էլ նշեց, որ հատուցումը փուլային է լինելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում