Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ

Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյան փողոցի բնակիչները։

Նրանք պնդում են, որ իրենց նամակները տեղ չեն հասնում։ Ակցիան լարված մթնոլորտում է անցնում:

Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ Եկմալյանի բնակիչները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար։

Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչների բազմաբնակարանային շենքեր տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Բազմիցս այդ մասին հայտարարել են և՛ քաղաքային իշխանությունները, և՛ կառուցապատողները, որոնք պատրաստ են ստանձնել տարածքի շինարարությունը։

Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում