AM | RU
USD
EUR
RUB

2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: 2020թ. բյուջեն 2019թ. փաստացի եկամուտների համեմատ աճ չի նախատեսում: «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Եթե վերցնում ենք ՀՆԱ-ի աճը և գնաճը, ՀՆԱ-ն աճելու է 4.9%, գնաճը` 4%, բյուջեն եկամուտներով աճելու է 8.3%: Այսինքն` մեխանիկորեն է աճելու: Որպես արդյունք` բյուջեի եկամուտները ՀՆԱ հարաբերակցությունն է, մնալու է 23.8%, ինչպես 2019-ին: Սա նշանակում է, որ 2020-ին գոնե 1 դրամ ստվերային տնտեսություն չի բացահայտվելու»,-պարզաբանել է Բագրատյանը:

Նրա խոսքով` 1992-2019թթ. 13 տարի շարունակ բյուջեի աճի տեմպը եղել է ավելի բարձր, քան 2020-ին է նախատեսվում, 1 տարի նույնն է եղել, 13 տարի` ավելի ցածր է եղել. «Միջակ ցուցանիշ է Հայաստանի նորագույն պատմության տնտեսական ցուցանիշների էվոլյուցիայի շարքում»:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որակմանը, թե 2020-ի բյուջեն հեղափոխական է, Բագրատյանը նշել է. «Գեղարվեստական գրականության ժանրից է` անվանել այս ամենը հեղափոխություն: Ես հեղափոխություն, արմատական շրջադարձ որևէ հարցում չեմ տեսել»:

Ըստ Բագրատյանի` այս իշխանություններն օտարերկրյա պետություններին րոպեական դուր գալու քաղաքականություն են վարում և չեն առաջնորդվում տնտեսական որոշումների տրամաբանությամբ: «Այս պահին Կառավարությունը տնտեսական որևէ քաղաքականություն չունի: Գործերը թողած են ինքնահոսի: Ավելին` Կառավարության վերևը կանգնած վարչապետը, իր երկու տեղակալները չունեն նույնիսկ բազային տնտեսագիտական կրթություն»:

Անդրադառնալով առողջապահության ոլորտի ծախսերին, որոնք 2018-ի համեմատ 2020-ին աճելու են 39.5%-ով, Հրանտ Բագրատյանը նշել է, թե այդ ծախսերն աննախադեպ չեն:

«Նախ` 2019-ի համեմատ ավելանում են 21.9%-ով, դա ամենաբարձր ոլորտն է: Իմ պաշտոնավարման ընթացքում եղել է, որ առողջապահության ծախսերը 1 տարում 3 անգամ ավելացել են: Բայց ինձ հուզում է` առողջապահության նախարարի ինտելեկտը, պոտենցիալ ունի՞ այդ գումարը ծախսելու. պարզվում է` չունի»,- ասել է Բագրատյանը` նշելով, որ առողջապահությունում այսօր պետք է ռեֆորմ արվի:

«Երբ առողջապահությանը բյուջեից ֆինանսավորում ես՝ ոլորտը ամբողջությամբ, ինչը շարունակվում է տարիներ շարունակ, ապա դա ծախսային է: Առողջապահությունը պետք է ՀՆԱ արտադրի, իսկ դրա համար մենք պետք է ֆինանսավորենք հիվանդին: Մենք ֆինանսավորում են հիվանդանոցին, առողջապահական հաստատությանը: Պատահական չէ, որ նախարարը, առանց հասկանալու, իրեն հաշիվ տալու, որ նախարար է քաղաքականություն անելու համար, մի վանկ էր հրապարակել, որ այդ ավելացման հաշվին ևս 20 հիվանդություն կլինի պետության հաշվին: Օրինակ` բոտուլիզմը, մալարիան: Չասենք` դրանք կարևոր են, թե կարևոր չեն, փոքր բաներ են, բայց երբ ավելացնում ես, անվճար ես դարձնում, դրանից օգտվում են և՛ հարուստները, և՛ աղքատները: Պետք է հիվանդին ասել` եթե ես ֆինանսավորում եմ քո հիվանդության բուժումը, դու ընտրիր հիվանդանոցը, որպեսզի մրցակցություն լինի»,- պարզաբանել է նա:

Խոսելով աշխատավարձերի բարձրացմանն ու դրան զուգահեռ գնաճի մասին` Հրանտ Բագրատյանը նշել է. «Շատ հաճախ ինձ թվում է, թե Փաշինյանին ճիշտը չեն ասում, բայց Փաշինյանին այդպես «հարիֆ» պատկերացնել չի կարելի: Փաշինյանը լավ էլ հասկանում է, որ Հրանտ Բագրատյան կա, և իր ասածները պարզապես կջարդի»:

 

 

Լրահոս
Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». Ռուբեն Վարդանյան կարծես թե որոշել է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. մանրամասներ «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Ոստիկանության տեսանյութը՝ հետախուզվող Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու մասին Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. Փաստաբան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ) Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan