Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի նիստը, որին մասնակցել են գրեթե բոլոր անդամները: Նիստը նվիրված է եղել հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի քննարկմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
«Իտալիայում մեր հավաքականի պարտությունն աննախադեպ էր, մեզ համար այն մտահոգիչ էր ու հարցերին պետք է լուծում տրվեր: Քննարկման ժամանակ ես առաջարկեցի գործկոմի անդամներին ընդունել իմ հրաժարականի դիմումը: Գործկոմում ունեցանք երկար քննարկում»,-ասաց Վանեցյանը:
Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ասաց, որ Արթուր Վանեցյանը որոշել է հրաժարական տալ. «Մենք ընդունել ենք հրաժարականը»:
Արդեն դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նախագահ և նոր գործկոմ, իսկ մինչ այդ գործելու է այսօրվա գործկոմը: Ռուբինյանի խոսքերով, մինչ դեկտեմբերի 23-ը, այսօրվա գործկոմը մաքրման աշխատանքներ է տանելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում