«Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են

«Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են: Առավել լարված է հատկապես այն համայնքներում, որոնցում առաջիկայում խոշորացումներ կլինեն: Խնդիրն այն է, որ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում է իրենով անել այն հողատարածքները, որոնք մինչև այժմ սեփականատերեր չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավիճակն անվերահսկելի է դառնում Մեծաձորում: Այստեղ ՀՀԿ-ական, 12 տարվա գյուղապետ Մաջիթ Ամոյանի գիտությամբ նախատեսվում է տուֆի հանքավայր շահագործել, իսկ շահագործողն էլ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, և տևական ժամանակ է, ինչ տեխնիկա են Մեծաձոր բերել հորատանցքեր փորելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին մարզպետ Սահակյանն ասել է, թե վերջին 3 տարում գյուղ չի գնացել ու այս տեղեկություններն առաջին անգամ է լսում: «Ես չգիտեմ գյուղապետն ու իր հարազատներն ինչ են արել համայնքում, բայց իմ ու իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները աբսուրդ են: Ես գյուղ չեմ գնացել, գյուղապետին չեմ տեսել, մի անգամ պատահական եմ տեսել»,- ասել է նախկին մարզպետ Ս. Սահակյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում