AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում

 

«Վրաստանի ուղղափառ եկե­ղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով և նույն կրքով, ինչ Ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում:

Ինչպես հիշում ենք, Վրաստանում և Հայաստանում պրոցեսների նմանություններն ակնհայտ դարձան 2018-ի հեղափոխությունից: Առաջին և ամենաակնհայտ նմանությունը՝ դատական վիճելի ռեֆորմների իրա­կանացնում:

Ի դեպ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանում հրապա­րակվող հայալեզու «Ալիք մեդիա»-ի լրագրող Նորայր Գասպարյանը՝ հարևան երկրի ազգայնական ուժերը Սահակաշվիլու իշխանությանը տարիներ շարունակ մեղադրում էին Սորոսի փողերով երկիրը քանդելու ու «ազգային» ամեն ինչը ոչնչացնելու մեջ:

Սկսենք քրեական ենթամշա­կույթի դեմ պայքարից, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սահակաշվիլու նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդը, Վրաստանում դեռ շարունակում է գործել քրեական հե­ղինակություններին կամ «օրենքով գողերին» վրացական սահմանից հետ ուղարկելու կամ փակելու մասին օրենքը, կամ՝ անփորձ ու ոչ համա­կարգի մարդկանց ներքին գործերի ու հատուկ ծառայությունների ղե­կավար նշանակելը:

2004-2012 թթ. Վրաստանի ներքին գործերի նախա­րար, իսկ 2012-ի հունիսից վարչա­պետ նշանակվեց Վանո Մերաբիշվիլին, ով վարդերի հեղափոխության պաշտպաններից էր դեռ նախագահ Շևարդնաձեի իշխանության օրոք:

Կոռուպցիայի դեմ պայքար: Ինչպես վկայեց Բայբուրդը՝ Սահակաշվիլու օրոք ևս տարբեր նախկիններ, որոնք ճաղերի հե­տևում էին հայտնվել օրենքները խախտելու համար, հայտարարում էին քաղաքական ռեպրեսիաների ու քաղբանտարկյալների առկա­յության մասին:

Վան Բայբուրդից հարցրինք՝ նման չեն Սահակաշվիլին ու Փաշինյանն իրենց պահվածքով: Բայբուրդի կարծիքով՝ ոչ: «Սահակաշվիլին շատ հախուռն էր, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ, Նիկոլի մոտ մի քիչ հանգիստ է, այդքան շատ ուժեղ ալեկոծում չկա: Իսկ Սահակաշվիլին մի քիչ ավելի ռադիկալ էր: Նրա խոսքերում կա շատ ավելի ողջամտություն, և նրա խոսքերը հասկանալի են ժողովրդին»: Իսկ «պատերին ծեփելը», «ասֆալտին փռելն» արդյոք ալեկոծված վիճակ չէ՞: Վրաստանի նախագահի նախ­կին խորհրդականը մասամբ համաձայնեց. «Մի բան պատմեմ, մի անգամ ինձ ընդդիմադիր թերթի լրագրողնե­րը հարցրին՝ ունի թերություններ Սահակաշվիլին, գոնե մեկը նշեք: Ես ասացի՝ մեկը չէ, երեքը կասեմ: Չի ծխում, որ ծխեր, երկու ղուլա տար, այն ծայրահեղությունները, որ չպետք է ասեր Միշան, չէր ասի: Նիկոլն էլ ինչ- որ ասեց՝ պատին կտա, ասֆալտին կծեփի և այլն, եթե մի երկու նաֆար տար, իհարկե, չէր ասի»:

Նրան հարցրինք՝ իսկ Միշան ուտել սիրո՞ւմ էր: Բայբուրդի վկա­յությամբ՝ շատ:

Նա նաև հիշեց, որ Սահակաշվիլին սիրում էր հրապարակավ անարգանքի սյունին գամել իր նշա­նակած նախարարներին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan