Հրանտ Մելքումյանն առայժմ 4-րդ տեղում է
22/11/2019 11:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 3-րդ տուրում Մելքումյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Այս անգամ նրա մրցակիցը Մարկուս Ռեգերն էր: Այս տուրից հետո հայ գրոսմայստերը մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: