Բեյլը չի ուզում միանալ «Տոտենհեմ»-ին
22/11/2019 14:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը ցանկություն չունի կրկին հանդես գալու անգլիական «Տոտենհեմ»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El Chiringuito-ն: Բեյլն, որն արդեն 30-ն անց է, մտադիր է միանալ չինական ակումբներից մեկին և կմերժի «Տոտենհեմ»-ին:
Գարեթ Բեյլը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է միայն 6 խաղի և դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: