AM | RU
USD
EUR
RUB

«Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մինչ տարբեր շրջանակների կողմից քննարկման առարկա է շարունակում մնալ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի կազմավորումը, ծավալելիք գործունեությանն ու դրա՝ ներհայաստանյան կյանքի վրա թողնելիք ազդեցությանն առնչվող հարցերը, մի տեսակ օդից կախված իրավիճակում է մնացել Հանրային խորհրդի հարցը, որը, Վազգեն Մանուկյանի հեռանալուց հետո, փաստորեն, հայտնվել է անորոշ կարգավիճակում:

Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրությունից, նոյեմբերի 19-ին կայացել էր արտահերթ նիստ, որն, ըստ էության, աչքի է ընկել որոշակի «հակահեղափոխական» դրսևորումներով. նիստին ներկաներն ափսոսանք ու մտահոգություն են հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի փաստի առնչությամբ, խորհրդի անդամներն անընդունելի են համարել, իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ՝ կարևորելով փոխադարձ հարգանքի հանգամանքը և այլն:

Իշխանություններն, ըստ էության, չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը ո՛չ նոր կազմավորվող «Վերնատան», ո՛չ էլ, առավել ևս, Հանրային խորհրդի նկատմամբ. այս երկու կառույցներն էլ իշխանությունների «աչքի փուշն» են, ինչը, թերևս, պատճառաբանվում է դրանցում հեղափոխական շնչի բացակայությամբ:

Եթե «Վերնատան» լինել-չլինելու հարցը գործնականում դուրս է իշխանությունների կոմպետենտության շրջանակից, ապա նույնը չի կարելի միանշանակորեն պնդել Հանրային խորհրդի պարագայում, որի նկատմամբ ունեցած իշխանական լծակները, այնուամենայնիվ, շատ ավելի զորեղ են ու ազդու:

Եթե նկատի ենք ունենում այն, որ Հանրային խորհուրդն իր ներկա կազմով չի կարող տեղավորվել նորհայաստանյան իրողությունների շրջանակում, ապա մեջտեղ է գալիս ապագայի երկու տարբերակ՝ կա՛մ կառույցի ոչնչացում, լուծարում, կա՛մ դրա բովանդակային մասի վերանայում:

Այս իմաստով ուշագրավ է, որ իշխանական «Հայկական ժամանակը», անդրադառնալով Հանրային խորհրդի լինելիության խնդրին, չէր բացառել, իսկ ավելի ճիշտ՝ առավել նպատակահարմար էր համարել երկրորդ տարբերակը: Պատահակա՞ն են, արդյոք, իշխանական մամուլում հայտնված թափանցիկ ակնարկները, կամ որքանո՞վ է իսկապես հավանական Հանրային խորհրդի ապագային առնչվող նմանօրինակ սցենարը՝ առհասարակ:

Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Վերնատանն» առնչվող հարցին, դրական է արտահայտվել ակումբի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այն թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին: Ճիշտ է՝ դժվար է Ավինյանի տեսակետի ու իշխանական շրջանակներում գերիշխող մթնոլորտի միջև նշմարել որևիցե ներդաշնակություն, սակայն կասկածից վեր է, որ իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ընդունել «Վերնատան» առաքելության նշանակությունը պետության հասարակական-քաղաքական կյանքում:

Իսկ սա նշանակում է, որ Վերնատան դեմ պայքարը ուշ թե շուտ դուրս է գալու ֆեյքային տրամաբանությունից, ինչը, թերևս, իշխանություններին ստիպելու է փնտրել ակումբին հակակշիռներ:

Հանրային խորհուրդը կարո՞ղ է դառնալ իրական հակակշիռ «Վերնատանը»: Չի բացառվում, որ իշխանական որոշ շրջանակներ արդեն իսկ սկսել են մտմտալ այդ հարցի շուրջ՝ փնտրելով այն մոդելը, որի պրոյեկտման ճանապարհով ՀԽ-ն կարող է «անպետք կառույցից» վերածվել «հանրօգուտ ինստիտուտի»:

Ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչով է պայմանավորված իշխանությունների բացասական վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ. այնտեղ հավաքված մարդկանցից շատերը չեն համապատասխանում նորհայաստանյան այն ստանդարտներին, որոնք բացառապես կոչված են՝ բավարարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն ու ծառայել նրա քաղաքական շահերին: Իշխանությունները տանել չեն կարողանում ընդդիմախոսությունը: Այսինքն՝ խնդիրը ոչ թե Հանրային խորհրդի ֆիզիկական գոյության մեջ էր, այլ դրա բովանդակության: Ուստի՝ կա մեծ հավանականություն, որ իշխանությունները կարող են ձեռնարկել մի գործընթաց, որի վերջնական նպատակը կլինի ոչ թե Հանրային խորհրդի ոչնչացումը, այլ դրա կազմի վերաթարմացումը. կառույցը կարող են լցնել «նորհայաստանյան արժեքների» ջատագով «սպիտակներով»՝ նրանց վերապահելով մեկ հիմնական հանձնարարական՝ սպասարկելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը՝ հնարավորինս հակազդել «Վերնատանը»:

Հանրային խորհրդի շուրջ ծավալվելիք իրադարձությունների նմանօրինակ սցենարն իսկապես բացառել չի կարելի, սակայն ողջ հարցն այդ պարագայում կայանալու է նրանում, թե որքանո՞վ իշխանություններին կհաջողվի մեկ վայրում մեկտեղել հանրության շրջանում իսկապես հեղինակություն վայելող մարդկանց, այնպիսիներին, որոնք կկարողանան մի կողմից՝ սպասարկել հեղափոխությանը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին չկորցնել իրենց դեմքն ու եսը, եթե այն, առհասարակ, կունենան:

Վարդգես ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի. RussiaToday Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ ըստ մարզերի Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan