AM | RU
USD
EUR
RUB

Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Այսպիսով, Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելանում է ևս հինգ տասնյակ մլն դոլարով: Հարցի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

«Համաշխարհային բանկի կողմից այս նոր վարկի հաստատումը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ խոշոր օժանդակությունն է՝ բյուջետային աջակցության շրջանակում: Հիշենք, որ նախորդը ՎԶԵԲ-ի հետ 46 մլն եվրոյի վարկի պայմանագիրն էր: Եթե նույնիսկ դիտարկելու լինենք միայն այս երկու խոշոր վարկերը, ապա կրկին կտեսնենք այն հակասությունը, որը կա Կառավարության գործողությունների ու արված հայտարարությունների միջև: Կառավարությունը պնդում է, որ ունի լրացուցիչ հավաքագրումներ, գերակատարել է բյուջեն, բայց, միևնույն է, ավելացնում է արտաքին պետական պարտքը»,- նշեց Լ. Ամիրխանյանը: Նա հավելեց. «Ինչպե՞ս պետք է երևան բոլոր լրացուցիչ հավաքագրումները, եթե սեփական միջոցներով ոչ բյուջետային աջակցության ծրագրերի իրականացմամբ»:

Փորձագետը, մյուս կողմից, ընդգծում է այս տարվա ընթացքում արձանագրված դրական միտումը՝ միջազգային զեկույցների գնահատականներում. «Հատկապես տարվա երկրորդ կեսից միմյանց հաջորդեցին միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ դրական զեկույցները, ու, որպես կանոն, դրանց հետևեց այդ կառույցներից վարկային նոր պարտավորություններ վերցնելը: Դրանց թվում են և՛ ՀԲ, և՛ ՎԶԵԲ-ը, և՛ ավելի վաղ Moody’s գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի բարելավումն ու դրան հաջորդած եվրոբոնդերի թողարկումը: Նկատելի է, երբ միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը»,- մասնավորապես, նշեց Լ. Ամիրխանյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք վտանգավոր է արտաքին պարտքի ավելացումը, փորձագետը նշեց. «Արտաքին պետական պարտքի ավելացումը վտագավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի հատել պարտք/ՀՆԱ թույլատրելիի սահմանը, այն է՝ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը: Մենք այդ խնդիրը չունենք հիմա, չենք ունեցել նաև նախկինում, երբ այսօրվա իշխանությունները դեռևս ընդդիմության դիրքերից քննադատվում էին արտաքին պարտքի ավելացումը: Իշխանություններն աննուղղակիորեն, փաստորեն, ընդունում են, որ նախկինում էլ վարվել է ճիշտ քաղաքականություն»,- ամփոփեց փորձագետը:

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՈՒՂԻՂ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan