Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 935 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 208 մարդ (63 կին, 106 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 727 մարդ (218 կին, 371 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում