Ինչպես 24 տարի առաջ Ջորկաեֆն ու ընկերները ոչնչացրեցին Ադրբեջանի հավաքականին

Ինչպես 24 տարի առաջ Ջորկաեֆն ու ընկերները ոչնչացրեցին Ադրբեջանի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Եվրո-2020-ի նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը կրեց իր պատմության խոշորագույն պարտությունը՝ Իտալիային պարտվելով 9:1 հաշվով:

Ինչպես գրում է Ռուսարմինֆոն, մինչ այդ Հայաստանը պարտվել էր ամենաշատը 5 գոլի տարբերությամբ. Հայաստան-Ռումինիա խաղն ավարտվել էր 0:5 հաշվով, իսկ Լեհաստանը մեզ հաղթել էր 6:1 հաշվով: Պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականն ավելի խոշոր հաշվով պարտություն չեր կրել:

Ամենախոշոր հաշվով հաղթանակը Հայաստանի հավաքականը տոնել է 2016 թվականին Գվատեմալայի դեմ խաղում՝ հաղթելով 7:1 հաշվով:

Ինչ վերաբերում է մեր հարևաններից Ադրբեջանին, ապա ադրբեջանցիներն իրենց պատմության մեջ խոշորագույն պարտությունը կրել են Եվրո-96-ի նախընտրական փուլի շրջանակներում: 1995 թվականին կայացած հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականը 10:0 հաշվով հաղթեց Ադրբեջանին, իսկ հանդիպման գոլերից երկուսի հեղինակը դարձավ Յուրի Ջորկաեֆը:

Մեր մյուս հարևան Վրաստանն իր պատմության խոշորագույն պարտությունները կրել է Ռումինիայից (5:0) և Դանիայից (6:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում