Բակո Սահակյանը Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորագյուղ համայնքում՝ Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում