Ռուսաստանում առաջարկում են Սոֆյա Ռոտարուին զրկել «ՌԴ ժողովրդական արտիստուհու» կոչումից

Ռուսաստանում առաջարկում են Սոֆյա Ռոտարուին զրկել «ՌԴ ժողովրդական արտիստուհու» կոչումից

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ոչ վաղ անցյալում երգչուհի Սոֆյա Ռոտարուն հայտարարել էր համերգներով Ռուսաստան վերադառնալու մասին, բայց ինչպես պարզվում է այնտեղ այնքան էլ ուրախ չեն երգչուհու վերադարձով: Այս մասին տեղեկացնում է life.ru կայքը:

Նրա վերադարձի դեմ է արտահայտվել «Տարվա երգ» միջոցառման վարող Անգելինա Վովկը, նրա դիրքորոշումը կիսել է նաև պետդումային առընթեր տեղեկատվական հասարակայնության և լրատվամիջոցների զարգացման փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը: Նա կարծում է, որ ամանորյա համերգն առանց նրա էլ լավը կլինի և խորհուրդ է տվել անտեսել նրա բոլոր ելույթները Ռուսաստանում:

«Նա այլևս արժանի չէ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը իր ոչ պատշաճ վարքի պատճառով Ռուսաստանի նկատմամբ, որը սովետական միության իրավահաջորդն է»,-ընդգծել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սոֆյա Ռոտարուն հրաժարվել էր մասնակցել «Տարվա երգ» միջոցառմանը՝ Ուկրաինայում ռազմական դրության պատճառով: Սակայն երգչուհու ներկայացուցիչները միջոցառմանը չմասնակցելը պայմանավորել էին երգչուհու առողջական վիճակի հետ:

Այս տարի Ռոտարուն հայտարարել է ռուսական բեմ վերադառնալու մասին: Մյուս արտիստներն ավելի բարեհաճ են գտնվել Ռոտարուի վերադարձի մասին լուրերի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում