Բացատրեք խնդրում եմ. Նիկոլ Փաշինյանը դարձել է «Սերժ Սարգսյանի դաբրոն ստացող ընկերության» SMM-չիկը (լուսանկարներ)

Բացատրեք խնդրում եմ. Նիկոլ Փաշինյանը դարձել է «Սերժ Սարգսյանի դաբրոն ստացող ընկերության» SMM-չիկը (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Չափից դուրս #արդար_ա ժողովուրդ ջան!

Հարգելի պարոն Փաշինյան, բացատրեք խնդրում եմ։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր տարիներին Դուք ու Ձեր «Հայկական ժամանակ» օրաթերթը ջանք չէիք խնայում բացահայտել նախորդ հանցավոր ռեժիմի կոռուպցիոն գործարքներն ու մենաշնորհները, դեռ 2011-ին ՀԺ-ում հրապարակվում էր «Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը» վերտառությամբ «սենսացիոն» հոդվածը, որում Մետեքսիմ ընկերությանն է վերագրվում մետաղի ջարդոնի արտահանման մենաշնորհը, իսկ մենաշնորհի «հատուկ դաբրոն» տալիս էր անձամբ Սերժ Սարգսյանը, այսօր հանկարծ, շատ պատահաբար, «դաբրոյի» տերը դառնում եք Դուք ու դառնում եք Մետեքսիմի՝ շուկայում մենաշնորհային դիրք ունեցող (ըստ Ձեր կայքի հոդվածի, ու նաև վստահ եմ՝ ժամանակին նաև ըստ Ձեզ) այդ ընկերության անձնական SMM-չիկը։

Բացատրեք։ Ինձ չէ, հանրությանը։ Ինձ պարզ ա։

Արեգ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում