Յակուտիայում բեռնատարը, Լենա գետով անցնելիս, հայտնվել է սառույցի տակ

Յակուտիայում բեռնատարը, Լենա գետով անցնելիս, հայտնվել է սառույցի տակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Յակուտիա քաղաքում բեռնատարը սառույցի տակ է հայտնվել Լենա գետում, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին, մեկին հաջողվել է փրկել:

Նշվում է, որ արտակարգ միջադեպի մասին նախարարությունը տեղեկություն է ստացել երեքշաբթի երեկոյան, որի համաձայն սառույցի տակ է հայտնվել ավելի քան 5 տոննա բեռներ տեղափոխելու հնարավորություն ունեցող ավտոմեքենան։ Կատարվածի նախնական պատճառը մեքենայի թույլատրելի զանգվածի գերազանցումն է:

Գերատեսչությունից նշել են, որ տվյալ սառցապատ անցումով թույլատրվում է մինչև 3 տոննա զանգված ունեցող մեքենաների տեղաշարժը, իսկ սառույցի միջին հաստությունը կազմում է 38-40 սմ:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում փրկարարներն ու ոստիկանները: Օրվա ցերեկային ժամերին աշխատանքներին կմիանան սուզորդ-փրկարարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում