ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևի տեքստում նաև կոչ է արվում Վաշինգտոնի դպրոցական ծրագրում ներառել Հայոց ցեղասպանության մասին նյութերը։

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, բանաձևն ընդունվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, որը ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ոգեկոչում է նաև զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում Բոբ Մենենդեզի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևը երկրորդ անգամ արգելափակվել է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում