Խամենեի. Իրանի ժողովրդին հաջողվել է «դավադրություն կանխել»

Խամենեի. Իրանի ժողովրդին հաջողվել է «դավադրություն կանխել»

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.amԻրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ երկրում բենզինի հետ կապված անկարգությունները, հայտարարել է, որ Իրանի ժողովրդին հաջողվել է «դավադրություն կանխել»:

«Իրանի ժողովրդին հաջողվել է խափանել հսկայական, խորը և շատ վտանգավոր դավադրություն, որի համար նրանք (արտաքին ուժերը – խմբ.) ծախսել են գումարներ, նրանք փորձել են, օգտագործելով առիթը, գործել՝ գործել կործանարար, կատարել ոճրագործություններ և սպանություններ՝ մտածելով, որ բենզինի խնդրի պատճառով առաջացել է զորքեր ներգրավվելու հնարավորություն», – հայտարարել է Խամենեին, որի խոսքերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքում:

Անցյալ շաբաթ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իրանի մի շարք քաղաքներում՝ իշխանությունների կողմից բենզինի գնի բարձրացման և դրա համար քվոտաների ներդրման որոշման հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում