Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու

Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

Ինչպես վերջինս տեղեկացրել է, Բաքու կատարելիք այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Զախարովան:

Նշենք, որ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նման ակցիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում