Զելենսկին չեղարկել է Հայաստան այցը, սակայն կմեկնի Ադրբեջան

Զելենսկին չեղարկել է Հայաստան այցը, սակայն կմեկնի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Analitik.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է դեկտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով մեկնել Ադրբեջան: Այս մասին հայտնում է LB.ua-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրը նաև փոխանցել է, որ այցի օրակարգը դեռ հայտնի չէ:

Նախ նախատեսված է եղել, որ Զելենսկին կայցելի նաև Վրաստան ու Հայաստան, սակայն պլանները փոխվել են, ու Ուկրաինայի նախագահը կսահմանափակվի միայն Ադրբեջան այցով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում