Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան ժամանող երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել

Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան ժամանող երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Tert.am: Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան ժամանող երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանում` պահուստային օդանավակայանում, մյուսը Սոչի է մեկնում»,-ասաց Հովհաննիսյանը` նշելով նաև, որ այս պահին եղանակային պայմանները կարգավորվել են:

«Ներկա պահին մի քանի չվերթների նստեցում է իրականացվում, վայրէջքներն արդեն նորմալ իրականանում են»,-ասաց Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում