AM | RU
USD
EUR
RUB

Հաղորդում հանցագործության մասի՞ն. Ո՞ւր էիր Արթուր Մեսչյան

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Facebook: Հաղորդում հանցագործության մասի՞ն

Ո՞ւր էիր Արթուր Մեսչյան

Եւ այսպես, համառ դիմադրությունից հետո երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից ինչ հոտ ասես գալիս է։ Ըստ մամուլի՝ նաեւ կոռուպցիոն սկանդալի վատ հոտ է:

Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, «Կամազները» Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «Կամազի» դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում։

Հաջորդը՝ «Ն» և «Ս» ՍՊԸ-ն է, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին եւ ինչպես վկայում է «Հրապարակ» օրաթերթը, դրա դիմաց Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես նախագծված էին 14 հարկանի, բայց երեւի 14 միավոր տեխնիկան լավ դոպինգ է եղել քաղաքապետի համար ու եւս չորս հարկի թույլտվություն են բաշխել նվիրատուին։

Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է: Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի «Սանմաքրման և աղբահանության» հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցվում են որպես նվեր քաղաքին: Բայց, ըստ մամուլի, պարզվում է,սա էլ այնքան նվեր չէ։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել: Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը: Բրավո։ Կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը մամուլի այս հրապարակումը պետք է ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին եւ րոպե առաջ զբաղվի սրանով։

Ու մեկ էլ մի անհամեստ հարց՝ ո՞ւր է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով ինչ-որ քաղաքաշինական խորհուրդ էր ստեղծել ու շինթույլտվություններ էին բաժանում։

Ես որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալաներից մեկը։

Ու Արթուր Մեսչյանինի չի փրկի՝ «Ո՞ւր էիր Աստված» երգելը, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը, ում մոտ երեկվանից ասում են, քրոնիկ դեպրեսիա է սկսել եւ նա կրկին լքել է Հայաստանը, ընդամենը պաշտոնանկությամբ չի պրծնելու։

Սա միանշանակ է։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Լրահոս
Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ) Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ Ասուլիս՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավարի մսի գներն աճել են Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan