Ադրբեջանը հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանը հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Tert.am: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն շահագրգռված է ռուսական զինամթերքի մատակարարման նոր պայմանագրի կնքմամբ, իսկ պայմանագրի մանրամասները կքննարկվեն պաշտպանության նախարարների կողմից: Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի մատակարարման արդեն իրականացված պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար:

«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Հատուկ ուզում եմ նշել համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Նրա խոսքերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նոյեմբերի 26-ին ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցության հարցը 2020 թվականին, որից հետո ասել է, որ պետք եղած դեպքում Ադրբեջանը նոր զինամթերք կգնի Ռուսաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում