Սամբիստ Կոլյա Կարապետյանը, 18 ամիս պայքարելով կյանքի համար, մահացել է

Սամբիստ Կոլյա Կարապետյանը, 18 ամիս պայքարելով կյանքի համար, մահացել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Սամբիստ Կոլյա Կարապետյանը, որը 2017 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո առողջական խնդիրների առաջ էր կանգնել ու կոմայի մեջ ընկել, այդպես էլ չապաքինվելով՝ մահացել է:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից «Էրեբունի» սգո սրահում (Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14), հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում