«Հրապարակ». «Ջակուզի փարթիի» հերոսի հայցը ՊԵԿ-ի դեմ բավարարվել է

«Հրապարակ». «Ջակուզի փարթիի» հերոսի հայցը ՊԵԿ-ի դեմ բավարարվել է

«Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017թ․ մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը:

Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված մեղադրանքը, բայց մինչ օրս ազատված չէ պաշտոնից՝ լիազորությունները դադարեցված են, քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում։ Նա, օրենքով սահմանված կարգով, պետք է ամեն ամիս աշխատավարձ ստանար, ինչը ՊԵԿ-ը չէր անում։ Մարգարյանին ՊԵԿ-ից ասել էին, թե աշխատավարձը պահպանվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է վճարեն։ Հայցը բավարարվել է անցած ամիս, եւ ՊԵԿ-ն այժմ ստիպված է փոխանցել ողջ գումարը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում