Իսրայելը հարվածել է Գազային՝ ի պատասխան հրետակոծության

Իսրայելը հարվածել է Գազային՝ ի պատասխան հրետակոծության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, Panorama.am: Իսրայելցի զինյալները հարձակվել են Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թիրախների վրա՝ ի պատասխան իսրայելական տարածքում հրթիռային կրակի: Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել։

«Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերի զինյալները հարձակվել են «ՀԱՄԱՍ» ահաբեկչական շարժման՝ Գազայի հյուսիսում տեղակայված մի քանի թիրախների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ հարվածը հասցվել է սպառազինության արտադրամասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում