Հայկ Մարությանը «լայվով» տարածեց իր հերթական ապատեղեկատվությունը (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, Facebook: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղիղ հեռարձակմանը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայկ Մարությանը լայվով տարածեց իր հերթական ապատեղեկատվությունը։ Ցույց է տալիս փաստաթուղթը պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում այնհայտ երևում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության, իսկ կայքում այն հենց հիմա էլ պարզ դրված է՝ Հայկ Մարության»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձավ Երևան քաղաքին արված նվրատվություններին ու հրապարակումներին: Ըստ քաղաքապետի՝ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում