ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Հետևեք մեզ նաև Telegram-ում