AM | RU
USD
EUR
RUB

Հորդորում եմ բոլոր թեկնածուներին աշխատել և արարել ի բարօրություն Ազատ Արցախի անվտանգության և բարգավաճման

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: 2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին

Գարնանն Արցախում բավական լուրջ քաղաքական վերաձևակերպումներ են սպասվում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։ Ահա այս ֆոնին Արցախում արդեն սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական սեզոնը, և արդեն հայտնի նախագահի թեկնածուները զբաղված են իրենց ուժերի գնահատման և ընտրապայքարի ռազմավարություն մշակելու գործով: Ըստ տեղեկությունների՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց մտադրությունների մասին նախնական կամ վերջնական ձևով հայտնել են թվով 6-7 քաղաքական գործիչներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Արցախի վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Պետք է փաստեմ, որ այսօր որքան էլ մոդայիկ է Նիկոլի քաղաքական ճաշակով շարժվելը, սակայն դա ոչ բոլոր արցախցիներին է բավարարում: Փաստացի ներկայումս Նիկոլնն Արցախում դիրքավորվելու և սեփական թեզերը տեղում ընկալելի կերպով մատուցելու խնդիր է տեսնում և հնարավոր ամեն կերպ փորձելու է իր համար Արցախում ուժեղ թեկնածու ունենալ։ Այս պարագայում մնում է հասկանալ, թե այդ թեկնածուն որքանո՞վ է ընդունելի Արցախի բնակչության համար։

1. Աշոտ Ղուլյան
Ստեղծված քաղաքական իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն ունի նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իրեն առավել հավասարակշռված է դրսևորում, սրա նրա գիրկն ընկնելու խնդիր չի լուծում: Ղուլյանի կուսակցությունը, ճիշտ է, վերջին տարիներին խորհրդարանական ընտրություններում որոշակի տեղեր է կորցրել, սակայն առաջիկայում սպասվող ընտրություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում առկա է գործող ուժերի և ֆավորիտների միջև հստակ բևեռացում՝ կապված պրոնիկոլական և հականիկոլական քաղաքականությանը հարող ուժերի միջև, Ղուլյանի դիրքերը թույլ համարել չի կարելի, հակառակը բավականին հզոր թեկնածու է։

2. Մասիս Մայիլյան
Ինչ վերաբերվում է նախագահի ընտրությունների մեկ այլ ֆավորիտին՝ Մասիս Մայիլյանին, ապա Արցախում Մայիլյանը փաստացի չունի քաղաքական հենարան, որպեսզի կարողանա լուրջ քաղաքական պայքար ծավալել ընտրություններին։ Ճիշտ է, որոշ քաղաքական շրջանակներ և տարբեր «տրամաչափի» գործիչներ փորձում են նրա համար քաղաքական հենարան ստեղծել, բայց ըստ տեղեկությունների՝ նրանց չի հաջողվում Մայիլյանի կերպարին ու դիրքին համապատասխան հենարան ստեղծել։ Չնայած այն հանգամանքին, որ Մասիս Մայիլյանը ֆավորիտների թվում է, սակայն արդեն իսկ տեղեկատվություն շրջանառվեց, որ Նիկոլը իր ընտրությունը կատարել է:

3.Վիտալի Բալասանյան
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծված հակառակ թրենդի մեջ է՝ հակափաշինյանական հիմնական գաղափարների տարածողն ու թիվ մեկ քննադատը, ապա ստացվում է, որ Արցախի առաջիկա ընտրություններում առանցքային նշանակություն են ունենալու ներհայաստանյան զարգացումներին անմիջական հարող թեկնածուների դիրքորոշումները։

4. Հայկ Խանումյան
Հայկ Խանումյանը, չնայած հայտնել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն առանձնապես ակտիվություն չի դրսևորում։ Նշենք նաև, որ նա չունի համապատասխան քաղաքական աջակցություն լայն շրջանակների կողմից։ Ներկայումս կան որոշակի փոքրաթիվ խմբեր, որոնք սատարում են նրան.

5. Արայիկ Հարությունյան
Օրերս առաջ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե ովքեր կասկածի տակ են դնում ՀՀ վարչապետ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են, խոստանում է մեծ հակազդեցություն ստեղծել Նիկոլի իշխանությունը չընդունող կամ նույնիսկ չեզոք դիրքավորված ուժերի համար: Հետաքրքրական է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցած Արայիկ Հարությունյանը ՀՀ նոր իշխանությունների դրական տրամադրությունն ապահովելու համար այրում է հին կամուրջները, որը նրա դեմ լուրջ դիմադրություն է առաջացնելու: Արայիկ Հարությունյանը, ով հնարավորությունը բաց չի թողնում քծնել և սիրաշահել Նիկոլին ու դա անում է չմիջնորդավորված՝ ուղղակի, բաց տեքստով։ Միգուցե հենց դա էլ այն գինն է, որի դիմաց Նիկոլի իշխանությունը վերջնահաշվարկում կանգնել է հենց Արայիկ Հարւթյունյանի թեկնածության վրա:

6. Վահան Բադասյան
Եթե համառոտ ներկայացնեմ մյուս թեկնածուի քաղաքական քայլերի մասին, ապա նշենք, որ Վահան Բադասյանը, չնայած հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, փաստացի ոչ մի լուրջ քաղաքական աջակցություն չունի։ Ավելին, հավաստի տեղեկություններ կան, որ Բադասյանը «տակից» համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, չնայած առերես իմիտացիա է ստեղծում՝ իբրև թե ինքն առանձին և ինքնուրույն խաղացող է։ Ըստ օդում կաղված լուրերի՝ Հարությունյանի վարչապետ և պետնախարար եղած տարիներին Բադասյանը բավականին էժան պետական վարկային միջոցներ է ստացել։

Հ.Գ. Հորդորում եմ բոլոր թեկնածուներին աշխատել և արարել ի բարօրություն Ազատ Արցախի անվտանգության և բարգավաճման:

Հ.Գ.Գ. Դու աշխատի՛ր ավելի՛ զորավոր լինել, քան եղավ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում...
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լրահոս
Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan