AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթը վկայում է այն մասին, որ նա պետական պաշտոնյա դառնալու նույնիսկ ապառիկ շանսեր չունի. Արտակ Զաքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, “Աազատություն” ռկ եթերում, մի շարք անհեթեթ հայտարարություններ է արել, փորձելով մեկնաբանել ԵԺԿ համագումարում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Իր պատասխանատու պաշտոնում առ այսօր որևէ բանով աչքի չընկած Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթը վկայում է այն մասին, որ նա պետական պաշտոնյա դառնալու նույնիսկ ապառիկ շանսեր չունի: Նրա մեկնաբանությունները վկայում են, որ չի հասկացել Սերժ Սարգսյանի ելույթի իմաստը, ուղերձները, քաղաքական միջավայրը և քաղաքական միտքը:

Տիկնայք և պարոնայք մեծապատիվ պոպուլիստներ, դիլետանտներ ու մանիպուլյատորներ,
երբ քննադատում եք Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ժողովրդավարության և ընտրությունների համար, թեկուզև դրանք անթերի չեն եղել, բայց առնվազն հիշե՛ք, որ

ա) Սերժ Սարգսյանի օրոք անցկացված երկու խորհրդարանական, մեկ նախագահական և բազմաթիվ ՏԻՄ ընտրությունները ճանաչվել և բարձր գնահատականների են արժանացել միջազգային բոլոր առաքելությունների կողմից.

բ) ձեզանից ոմանք (այդ թվում նաև մեր ճամբարից ձեր ճամբար անցածները) իրենց քաղաքական գործունեությունը սկսել են հենց այդ ընտրությունների ու այդ ժողովրդավարական հաստատությունների ընձեռած հնարավորություններով.

գ) այդ ընտրություններում երկրի ղեկավարներն ու այլ գործիչները նախընտրական քարոզներում չեն հոխորտացել ընդդիմության հասցեին, ատելության կոչեր չեն արել, սևերի ու սպիտակների չեն բաժանել երկրի քաղաքացիներին, սոցիալական ցանցերում հայհոյախառը մեկնաբանություններ չեն պատվիրել, այլ երկրներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպություններին ընտրական գործընթացների մաս չեն դարձրել, ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքների անդամներին բարոյա-հոգաբանական տրավմաներ չեն պատճառել.

դ) իրական ժողովրդավարական հաստատություններում գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը շրջափակելու կոչեր չեն արվում, սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից հրաժարականների “շորթման” փորձեր չեն անում.

ե) իրական ժողովրդավարական երկրում հասարակությանը ստերով ու տեղեկատվական մանիպուլյացիաներով չեն կերակրում, և շատ հարգանքով են վերաբերվում այլակարծությանը՝ անկախ նրանից ընդունու՞մ են տեսակետները թե՞ ոչ:

զ) իրական ժողովրդավարական երկրում ընդդիմությունը քաղաքական այլընտրանքներ պետք է առաջադրի, ոչ թե մոլեռանդորեն քննադատի իշխանությանն ամեն ինչում, իսկ իշխանության գալուց հետո ապաշնորհ կերպով փորձի իրականացնել նույն քաղաքականությունը՝ ինչը որ ինքը քննադատել էր նախկինում: Ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքան էլ բավարար է:

Ա՛յ ծիծաղելի բաները, ժամանակից և տարածությունից կտրված լինելը հենց սրանք են հարգելի Արմեն, ու մի մոռացիր ամենակարևորը: Եթե Սերժ Սարգսյանը և իր կառավարությունը ժողովրդավարության հետ պրոբլեմ ունենաին, ապա դու և քո շատ անգաղափարակից ընկերներ ոչ թե բարձրաստճան պաշտոններում կլինեիք հիմա, այլ օրենքով սահմանված կարգով դատապարտված անձիք: Պատճառներ հաստատ կգտնվեին: Որ լավ մտածեք, դուք էլ նախորդ տարվա իրադարձություններում ինքներդ ձեզ դատելու պատճառներ հաստատ կգտնեք:

Այնպես, որ թավշյա, անարյուն, և անցնցում իշխանափոխության համար ժողովրդավարական Հայաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին է պարտական: Իրական դեմոկրատիայի աշխարհում դա լավ հասկանում են, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ժողովրդավարության թեմաներով, ձեր լեզվով ասած, դուխով ելույթ է ունենում Զագրեբում, ու ցավալի է, որ դու լինելով ԱԽՔ, այդքան բանը չես պատկերացնում:

Վերջում Արմեն ջան տես թե որքան դիպուկ ու տպավորիչ է ասել էլեոնորա Դուզեն (եթե չիմաանաս ով է, ենթադրում եմ վիքիպեդիայում կգտնես), կարծես հատուկ ձեր իշխանությունների մասին լինի ասած.

“Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ”:

Մ՛ի խաբեք մարդկանց:

Нет описания фото.

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Լրահոս
Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ ցուցմունք տալու «Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան Թուրքիայում Ռուսաստանցի 7 զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը Քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը, ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով Գյուլը դատապարտել է Էրդողանի՝ դեսպաններին «պերսոնա նոն գրատա» համարելու հայտարարությունը Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են լցվեն Հայաստան. Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման վտանգների մասին Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալ մագնիտուդով երկրաշարժ․ Էպիկենտրոնում՝ 5 բալ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Մերձմոսկվայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan