AM | RU
USD
EUR
RUB

Անդրանիկ Թևանյան. Ոչ թավշյա հարձակում դատական իշխանության վրա. մեր անելիքը

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Բոլոր այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են «թավշյա» քաղաքական գործընթացներից հետո, գրանցվել են ի հեճուկս «թավշյա» իշխանությունների ցանկության։

2018–ի մայիսից հետո մեր եզակի դրական ձեռքբերումներից մեկը դատական համակարգում է արձանագրվել։ Գտնվել են արժանապատիվ, պարկեշտ ու իրավական բարձր գիտակցությամբ դատավորներ, ովքեր ամբոխին հեծած գործադիր իշխանության ղեկավարին ասել են «ոչ»։ Սա արժեք է, որին մենք պարտավոր ենք տեր կանգնել։

Մյուս դրական արդյունքն այն է, որ վերջապես ստացանք գործադիր իշխանությանը չկցված Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանն իրականում ՍԴ նախագահ դարձավ նախորդ տարվա մայիսից հետո։

Հիմա վարչապետը խնդիր է դրել 100 տոկոսով «վնգստացող» դատական համակարգ ստանալ և կամակատար Սահմանադրական դատարան։ Այսինքն՝ ժողովրդավարությունից ու իրավական պետությունից առավոտից–երեկո ճառողը և կոկորդ պատռողը իրականում մենիշխանության հաստատման ծրագրեր ունի։

Դատավորներին ու ամբողջ համակարգը ենթարկեցնելու համար դիմում են ամենակեղտոտ ու քստմնելի քայլերի՝ «իրավական» ճնշումներից մինչև «օրինական» կաշառքի առաջարկում։

ՍԴ–ն հայտնվել է ոչ թավշյա ճնշումների տակ։ Դատավորներին անպարկեշտ առաջարկ են անում։ Ասում են եկեք ձեզ ցմահ թոշակ նշանակենք, իսկ դուք հրաժարական տվեք։

Բոլորի համար էլ պարզ է, որ նման առաջարկը հակասում է բարոյական ու իրավական նորմերին։ Պարզ է նաև, որ այս իշխանություններն անցողիկ են, իսկ հանրության հաշվին ձրիակերության գայթակղությանը տրված դատավորի վրա խարանը կմնա միշտ։

«Թավշյա» իշխանիկներն իրենց արշինով են չափում մարդկանց ու կարծում, որ ամեն ինչի հիմքում փողն է։ Դրա համար էլ փող են առաջարկում ՍԴ դատավորներին՝ մենիշխանության հաստատման ծրագիրը սպասարկելու դիմաց։ Ավելի մեծ վիրավորանք դժվար էր պատկերացնել։

Պարզ է, որ անգամ «մերկանտիլ» հաշվարկներից ելնելով որևէ դատավոր չի գնա նման գործարքի, քանզի անխուսափելի իշխանափոխությունից հետո պորտաբույծ «դատավորի» թոշակ ապահովող օրենքը հետ է պտտեցվելու և նոր օրենքի ուժով նրանից բռնագանձվելու է այն գումարը, որը նա կարող է ստացած լինել՝ ենթադրյալ ստրկամտության դիմաց։

Այնպես որ ոչ թավշա հարձակմանը դիմադրություն է պետք և հանրության գիտակից հատվածը պետք է ամեն կերպ աջակցի ՍԴ դատավորներին։ Այսօր նրանք կանգնած են առաջնագծում։ Մեր պետության անվտանգության և պաշտպանունակության ապահովման առաջնագծում։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Լրահոս
Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan