Արցախում չպարզված հանգամանքներում զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է

Արցախում չպարզված հանգամանքներում զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին» :

Հետևեք մեզ նաև Telegram-ում